Ջահերով երթ Ախալցխայում
Ապրիլի 23-ին՝ երեկոյան Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց արդեն ավանդական դարձած ջահերով երթը դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթը կազմակերպվել էր Ախալցխայի երիտասարդության կողմից։ Երթին միացել էին Ախալցխայի շրջանի գյուղերի երիտասարդները։ Երթի մասնակիցները եռագույն դրոշներն ու վառված ջահերը ձեռքերին բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հիշատակի աղոթք բարձրացեց առ Աստված
:
