Նինոծմինդայում քննարկվել են քաղաքացիների ներկայացրած նախաձեռնությունները

Նինոծմինդայում քննարկվել են քաղաքացիների ներկայացրած նախաձեռնությունները


Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում քաղաքացիական բյուջեի շրջանակներում անցկացվել է հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են մունիցիպալիտետի բնակիչների կողմից ներկայացված դիմումներն ու նախաձեռնությունները։

Քննարկումների ընթացքում ուշադրություն է դարձվել քաղաքացիների կարիքներին, տեղական նշանակության հարցերին, ինչպես նաև մունիցիպալիտետի զարգացման համար կարևոր նախագծերին։

Քննարկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշումներ։