Ախալցխայի մունիցիպալիտետում վատ եղանակային պայմանների պատճառով քաղաքային տրանսպորտի աշխատանքը ընթանում է խափանումներով

Ախալցխայի մունիցիպալիտետում  վատ եղանակային պայմանների պատճառով քաղաքային տրանսպորտի աշխատանքը ընթանում է խափանումներով


Վատ եղանակային պայմանների  պատճառով Ախալցխայում  մունիցիպալիտետում  քաղաքային տրանսպորտը չի գործում 11 գյուղում և քաղաքի Աբ թաղամասում, — տեղեկատվությունը տրամադրել է քաղաքապետարանը։

Տրանսպորտային սահմանափակումները վերաբերում են մունիցիպալիտետի հետևյալ գյուղերին՝ Անի, Ճվինթա, Թիսելի, Պամաջ, Ծղալթբիլա, Մուսխ, Ուրավել, Ծիրա, Փերսա, Գիորգիծմինդա, Ծինուբան և Ախալցխայի Աբ թաղամասին։

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ հունվարի 18-ից մինչև հունվարի 20-ի առավոտը արևելյան Վրաստանում սպասվում են տեղումներ, որոշ վայրերում առատ, հիմնականում ձյան, մառախուղի, ձնաբքի, էլեկտրահաղորդման գծերի վրա սառցակալման, ճանապարհների սառցակալման և լեռնային շրջաններում ձնահոսքի վտանգի տեսքով։