ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարարը այցելել է Վրաստան


ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Այցի շրջանակներում կայացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանի հանդիպումը։

«Իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։ Մենք նաև քննարկեցինք մեր գործընկերների հետ համագործակցությունը, Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը կարևոր են մեր երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի բարգավաճման ու կայունության համար», — նշեց Բոճորիշվիլին։

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել  Միխեիլ Կավելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Նրանք քննարկել են  հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները և վերահաստատել են   ընդհանուր տեսլականը՝ խաղաղ, կայուն և ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ունենալու համար։

ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև ծաղկեպսակ է դրել Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին։