Գյումրիում անցկացվեց մեծարման երեկո նվիրված Աշուղ ալիք Ջավախքին
Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի համերգասրահում պատվավոր համերգ տեղի ունեցավ նվիրված Աշուղ ալիք Ջավախքին։
Երեկոն անցկացվեց ի շնորհիվ Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի կողմից։ Համերգի պատվավոր հյուրերն էին տարբեր բնագավառի մտավորականներ, աշուղական երգերի սիրահարներ , բարեկամներ ու հարազատներ։ Երևանից ժամանել էին նաև Մավր Մկրտչյանը, Աշուղ Լեյլին, Աշուղ Ռաֆֆին, Մոնիկա Նազարյանը և Աշուղի սաները, ովքեր ժամանակ առաջ ավարտել էին Ախալքալաքի աշուղական դպրոցը։
Համերգը եզրափակվեց «Ջավախք» երգով ։