Լավրովն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին



Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հարցեր:
«Ռուսական կողմը հատուկ շեշտել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ հարցերի լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական հարցերին, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: