Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կփոխանցի Վրաստանին

Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կփոխանցի Վրաստանին


Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյն ասում է, որ ապրիլի 11-ին Եվրամիությանն անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը կներկայացնի Վրաստանին։

«Նախագահ ֆոն դեր Լեյենը երեկ Ուկրաինային է հանձնել հարցաթերթիկը, իսկ ես երկուշաբթի կհանձնեմ Վրաստանին ու Մոլդովային։

Պատասխանը կօգնի Եվրահանձնաժողովին նախապատրաստել իր տեսակետները երեք երկրների Եվրամիությանն անդամակցության դիմումի վերաբերյալ, ինչպես պահանջել է Եվրամիության խորհուրդը»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

Աղբյուր՝ 1tv.ge: