Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի

Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի



Համաշխարհային տնտեսությունը կախված է էներգակիրների գների կայունությունից։ Այդ մասին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (Ջեդդայի գագաթնաժողով) գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը:
«Հարկավոր է շարունակել ներդրումներ կատարել մաքուր էներգիայի ոլորտում: Էր Ռիադը որոշել է նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 13 միլիոն բարելի»,- նշել է թագաժառանգը։
Նա Իրանին կոչ է արել գործակցել տարածաշրջանի երկրների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և հավատարիմ մնալ այդ առնչությամբ տված խոստումներին:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին էլ հայտարարել է, որ համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերն ավելի են սրվում, ուստի արաբական երկրները պետք է զգալի ներդրում ունենան ժամանակակից մարտահրավերների լուծման գործում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։

«Արաբական երկրները պետք է համախմբվեն՝ վերջ տալու հակամարտություններին ու քաղաքացիական պատերազմներին: Եգիպտոսը նաև մնում է ԱՄՆ-ի կարևոր գործընկերը տարածաշրջանում»,- հավելել է Եգիպտոսի նախագահը։