Բայդենը Սաուդյան Արաբիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի ղեկավարների հետ

Բայդենը Սաուդյան Արաբիայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Իրաքի ղեկավարների հետ



Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (Ջեդդայի գագաթնաժողով) գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ:
Միացյալ Նահանգների նախագահն առանձին երկկողմ հանդիպումներ է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի ղեկավարների հետ, քննարկել նրանց հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության, ներդրումների, պարենային անվտանգության և այլ ոլորտներում։

Բայդենը հանդիպել է նաև Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քազեմիի հետ  հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման տարբերակները: Սպիտակ տան ղեկավարը շեշտել է Արաբական Հանրապետության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, վստահեցրել՝ Վաշինգտոնը կարևորում է Իրաքի կայունությունը, բարգավաճումը և ինքնիշխանությունը։