Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի
![Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի Սաուդյան Արաբիան նավթի արդյունահանման ծավալները կհասցնի օրական մինչև 13 միլիոն բարելի](https://www.1lurer.am/images/news/28/139345/45341878_0_0_2643_1487_1920x0_80_0_0_0c2efb0c9f2ce29dd1ae1d9779b145b3.jpeg)
Համաշխարհային տնտեսությունը կախված է էներգակիրների գների կայունությունից։ Այդ մասին Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (Ջեդդայի գագաթնաժողով) գագաթնաժողովի բացմանը հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը:
«Հարկավոր է շարունակել ներդրումներ կատարել մաքուր էներգիայի ոլորտում: Էր Ռիադը որոշել է նավթի արդյունահանման ծավալները հասցնել օրական մինչև 13 միլիոն բարելի»,- նշել է թագաժառանգը։
Նա Իրանին կոչ է արել գործակցել տարածաշրջանի երկրների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, չմիջամտել այլ երկրների ներքին գործերին և հավատարիմ մնալ այդ առնչությամբ տված խոստումներին:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին էլ հայտարարել է, որ համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամերն ավելի են սրվում, ուստի արաբական երկրները պետք է զգալի ներդրում ունենան ժամանակակից մարտահրավերների լուծման գործում, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։
«Արաբական երկրները պետք է համախմբվեն՝ վերջ տալու հակամարտություններին ու քաղաքացիական պատերազմներին: Եգիպտոսը նաև մնում է ԱՄՆ-ի կարևոր գործընկերը տարածաշրջանում»,- հավելել է Եգիպտոսի նախագահը։