Իսրայելի ազգային անվտանգության նախարարի ավտոմեքենան վթարի է ենթարկվել
 
                 
    Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի ավտոմեքենան վթարի է ենթարկվել՝ բախվելով մեկ այլ մեքենայի:
    Լրատվամիջոցների տվյալով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախարարը դուրս է եկել Ռամլեից, որտեղ ուսումնասիրել է ավելի վաղ տեղի ունեցած ահաբեկչության վայրը: Նախնական տվյալով՝ մեքենան չի ենթարկվել լուսացույցի կարմիր լույսի ազդանշանին։
    Բեն-Գվիրը տեղափոխվել է հիվանդանոց: Նրանից բացի՝ տուժել է ևս երկու մարդ: Բոլորը թեթև վնասվածքներ են ստացել:
 
                       
                       
                       
                       
                       
                       
                      