Ռուս զինվորականները բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել. ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել. ՌԴ ՊՆ



Ռուս զինվորականները Կապուստին Յար հրաձգարանից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում են իրականացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանի երկնքում, անհայտ օբյեկտ էր ի հայտ եկել:
«2024 թվականի ապրիլի 12-ին Աստրախանի շրջանի 4-րդ նահանգային կենտրոնական հրաձգարանից՝ Կապուստին Յարից, Ռազմավարական հրթիռային ուժերի մարտական ​​անձնակազմը հաջողությամբ արձակել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ»,- ընդգծել են գերատեսչությունում։
Արձակումն իրականացվել է հեռանկարային հրթիռային համակարգերի պետական ​​փորձարկումների շրջանակներում։ Բացի այդ, նպատակ էր դրված վերահաստատել ռուսական բանակում կիրառվող հրթիռների կայունությունը։