Ռազմական տեխնիկան, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին. Դըկոտինյի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում կիսվել է Politico պարբերականի հոդվածով Thales ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ Ground Master-200-ի մասին, որի երեք օրինակ վաճառվել է Հայաստանին:
«Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորը հուսահատորեն ցանկանում են ձեռք բերել, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,- նշել է դեսպանը:
France has a military gear everyone’s desperate to get – and France is providing it to Armenia!
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 9, 2024