ԱՄՆ պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելի արձագանքը՝ ԼՂ-ից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճապազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։
«Մենք չենք մասնակցել եռակողմ համաձայնագրին, որը 2020 թվականին վերջ դրեց մարտական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական ուժերի տեղակայմանը տարածաշրջանում:
Անկեղծ ասած, մենք չտեսանք որևէ բան, որն ապացուցեր, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Դա նաև ցույց տվեց, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ»,- ասել է Պատելը:
Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն ու արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին