Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի՝ երկրի ռազմական ներուժը զարգացնելու նպատակով. Շարիֆով 06.06.2023 . Տարածաշրջան
 
                 
Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի՝ երկրի ռազմական ներուժը զարգացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին պաշտպանական կարողությունների և ազգային անվտանգության ամրապնդմանը հավելյալ 650 միլիոն դոլար կուղղվի: Այսպիսով՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի ավելի քան 3,5 միլիարդ դոլար։
Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։
 
                       
                       
                       
                      