Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 57-րդ փուլի վերաբերյալ

Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահները հայտարարություն են տարածել բանակցությունների 57-րդ փուլի վերաբերյալ։
ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հանդիպման մասնակիցները քննարկել են 2022 թվականի հոկտեմբերին կայացած նախորդ հանդիպումից ի վեր անվտանգությանն առնչվող և հումանիտար զարգացումները։
«Չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը գործընթացին և իրենց շահագրգռվածությունն ապահովելու Ժնևում միջազգային բանակցությունների շարունակությունը՝ որպես միակ հարթակ, որտեղ քննարկվում են հակամարտության հետևանքները: Համանախագահները և մասնակիցները ընդգծեցին Ժնևի միջազգային բանակցությունների առանցքային դերը որպես կանխատեսելիության և երկխոսության հարթակ, որը նպաստում է անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հակամարտություններից տուժած բնակչության բարեկեցությանը:
Ուժի չկիրառման և միջազգային անվտանգության մեխանիզմների վերաբերյալ մտքերի ինտենսիվ փոխանակումից հետո մասնակիցներին չհաջողվեց օրակարգային հիմնական հարցի շուրջ փոխըմբռնման հասնել։
Համանախագահները մասնակիցներին տեղեկացրել են, որ ծրագրում են միջազգային բանակցություններ անցկացնել Ժնևում 2023 թվականի հուլիսի կեսերին և սպասում են բոլոր մասնակիցների հաստատմանը»,- ասված է ԵԱՀԿ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։