Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը

Այսօր՝ մայիսի 17-ին Ախալքալաքի մեծահասակների զարգացման կենտրոնում տեղի ունեցավ “Cool School” նախագծի առաջինը հանդիպումը:
Աս նախագիծը իրենից ներկայացնում է Մեդիագրագիտության վարժանքներ: Ֆինանսավորվում է Եվրոպական ֆոնդի կողմից։
«Երկու ամսվա ընթացքում դեմ առ դեմ և առցանց հանդիպումներ կանցկացնենք Ախալքալաքի և շրջակա 10 գյուղերի մասնակիցների հետ: Ընդհանուր առմամբ կանցկացվի 3 առցանց և 30 դեմ առ դեմ հանդիպում: Ախալքալաքի PITA կենտրոնը հանդիպումների տարածք կտրամադրի Ախալքալաքում, իսկ գյուղերում հանդիպումները կանցկացվեն դպրոցներում:
Ընտրված գյուղերից բացի, այլ գյուղերի երիտասարդները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցելու այս դդասընթացներին կմիանան օնլայն հարթակում կամ կայցելեն Ախալքալաքի PITA կենտրոնում իրականացվող հանդիպումներին (իրենց հարմարավետությունից ելնելով)։
Ընդհանուր առմամբ նախագծում կներգրավվի 150 երիտասարդ, ովքեր դասընթացներն ավարտելուց հետո կմասնակցեն նախագծի ամփոփման միջոցառմանը և կստանան համապատասխան վկայականներ»,֊ նշում է ծրագրի հեղինակ եւ իրագործող Ժաննա Չոգանդարյանը։
Նշենք, որ նախագծի շրջանակներում իրականացվելու են անվճար դասընթացներ Ախալքալաքի և մունիցիպալիտետի հայաբնակ և վրացաբնակ գյուղերի երիտասարդների համար։ Որտեղ երիտասարդները կուսումնասիրեն մեդիա գրագիտության ոլորտը։ Հայկաբնակ գյուղերում դասընթացները կանցկացվեն հայերենով, իսկ վրացիներով բնակեցված գյուղերում՝ վրացերենով։
Ծրագիրը իր մեջ ներառում է մեդիա ոլորտի հետևյալ բնագավառների նախնական ուսումնասիրությունը.
• Սոցիալական մեդիա / Social media
• Ապատեղեկատվություն / Desinformation
• Տեսանյութ, լուսանկար / Video, Photo
• Տեսանյութերի խմբագրում / Video editing
• Հնչյունային խմբագրում /Audio editing
• Տեքստի խմբագրում / Text editing
• Photoshop
About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ախալքալաքում մեկնարկեց “Cool school” նախագիծը — 17.05.2022 Ֆուտբոլի հուշամրցաշար Բեժանո գյուղում — 15.05.2022 Ընտանիքի միջազգային օրը նշվեց Ախալքալաքում — 15.05.2022