Վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը


Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:

2022 թվականի մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 763 զանգ, որից 679-ը՝ ճանաչողական բնույթի:

 

Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 33, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 15 կանչ: Փրկարարները կատարել են դռան 6 բացում, առողջական խնդիր ունեցող 7 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 2 կանչերի:

 

Հաշվետու ժամանակահատվածում Արցախի տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:

 

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել ու վնասազերծվել է 60 պայթուցիչ, հրթիռակասետային 9 ռումբ, ականանետի 53 ական, 63 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 4 և նռնականետի 3 նռնակ:

 

Շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 2 դեպք, որից 1-ը Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով, 1-ը չոր թփուտներում:

 

Ծառայության հրշեջ-փրկարար մասի անձնակազմը ժամանակին արձագանքել ու իրականացրել է հրդեհի մեկուսացման ու հրդեհաշիջման աշխատանքներ: