ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելու դիմումները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցելու դիմումները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չորեքշաբթի Բրյուսելում ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանների դիմումները դաշինքին իրենց երկրների անդամակցության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը երեքշաբթի ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանը՝ 188 կողմ, 8 դեմ ձայներով։ Այն հաստատել է կառավարությունն ու նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Նույն օրը դաշինքին անդամակցելու դիմումը ստորագրել է նաև Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն:

Անդամակցության հայտերը նախ կքննարկի ՆԱՏՕ-ի խորհուրդը, որից հետո անդամակցության պայմանագրերը պետք է վավերացնեն դաշինքի անդամ բոլոր 30 երկրները:

Անկարան, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության համաձայնության դիմաց պահանջում է վերացնել Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկրների հաստատած զենքի արտահանման սահմանափակումները, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք կիրառվում են ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու պատճառով, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյաներին։