Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը


Շվեդիայի արտգործնախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը:

Անն Լինդեն նշել է, որ այն ուղարկվելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Արտգործնախարարի խոսքով՝ սա լավագույն որոշումն է Շվեդիայի համար:

Այսօր սպասվում է, որ Ֆինլանդիայի խորհրդարանը նույնպես կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը: