ԱՄՆ դեսպանատուն. Գվարամիայի վճիռը «կասկածի տակ է դնում Վրաստանում օրենքի գերակայությունը»

«Հատկապես այն ժամանակ, երբ Վրաստանը աննախադեպ հնարավորություն ունի խորացնելու իր եվրաատլանտյան ինտեգրումը, նույնիսկ քաղաքականացված հետապնդման ընկալումը վնասակար է», — ասվում է դեսպանատան մայիսի 16-ի հայտարարության մեջ:
Ըստ դեսպանատան, ընդդիմադիր գործիչների «ընտրովի հետաքննությունների և հետապնդումների մտահոգիչ պրակտիկան» «խաթարում է հասարակության վստահությունը ոստիկանության, դատախազության, դատարանների և հենց կառավարության նկատմամբ»:
«Միացյալ Նահանգները խորապես հավատում է, որ առողջ ժողովրդավարությունը կախված է դատական համակարգի անկախությունից և ԶԼՄ-ների ազատության պաշտպանությունից», — ասվում է դեսպանատան հայտարարության մեջ՝ հավելելով, որ «հետևողականորեն» կոչ է անում Վրաստանի կառավարությանը «էական բարեփոխումներ իրականացնել՝ պաշտպանելու այս հիմնարար ժողովրդավարական սկզբունքները»: