Թբիլիսիում փլուզվել է բնակելի շենքի մուտքի մի մասը 17.05.2022 . Թբիլիսի

Թբիլիսիում փլուզվել է Կազբեգի պողոտայում գտնվող բնակելի շենքի մուտքի պատշգամբի մի մասը։ Փլուզման ժամանակ ոչ ոք չի տուժել։
Ընդհանուր պատշգամբի մնացած մասը, որը գտնվում է փլուզման վտանգի տակ, ներկայումս ապամոնտաժվում է։
Տեղում մոբիլիզացվել են մունիցիպալ ծառայության և Թբիլիսիի քաղաքապետարանի Արտակարգ փրկարարական ծառայության աշխատակիցները։