Ֆինլանդիան և Շվեդիան հրաժարվում են Թուրքիային արտահանձնել ահաբեկչության համար կասկածվողներին. ԶԼՄ-ներ


Ֆինլանդիան և Շվեդիան, որոնց անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի աջակցում Թուրքիան, հրաժարվել են բավարարել Անկարայի խնդրանքը՝ արտահանձնել «Քրդստանի աշխատավորական կուսակցության և FETO-ի («ֆեթուլլահիստական կազմակերպություն») գործունեությանը մասնակցող 33 կասկածյալի։ Սակայն Հելսինկին և Ստոկհոլմը հրաժարվել են նրանց հանձնել Անկարային՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ԶԼՄ-ների, Ֆինլանդիան և Շվեդիան բացասաբար են արձագանքել խնդրանքների մի մասին, շատերն էլ մնացել են ամբողջությամբ անպատասխան։

Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսի 13-ին հայտարարել է, որ դեռևս դրական չի համարում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, որոնք, նրա խոսքով, դարձել են «հյուրատուն ահաբեկչական կազմակերպությունների համար», հատկապես՝ Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամների համար։