Մոլդովայում գեորգիևյան ժապավենը կրելու, ցուցադրելու և տարածելու համար ֆիզիկական անձանց համար նախատեսված է տուգանք՝ 4,5 հազարից մինչև 9 հազար լեյ (250-ից մինչև 500 դոլար)։

Քիշնևում Հաղթանակի երթի մասնակիցները կրել են այդ արգելված խորհրդանիշը, և այժմ 300 ակտիվիստ, այդ թվում՝ 17 պատգամավոր, ստիպված է պատիժ կրել։ Հասարակ քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն տուգանքներ, իսկ օրենսդիրներին քրեական պատասխանատվության կենթարկի դատախազությունը։

Ի դեպ, Մոլդովայում Հաղթանակի երթը ամենախոշորն էր վերջին տարիների ընթացքում։ Կազմակերպիչների տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ։ Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, որը երթը գլխավորել է պետության մեկ այլ նախկին ղեկավար Վլադիմիր Վորոնինի հետ, ասել է, որ մարդկանց բարձր ակտիվության պատճառը նաև իշխանությունների արգելքներն էին։

Դոդոնը երթին նույնպես մասնակցել է գեորգիևյան ժապավենով և խոստացել է իրավաբանական օգնություն ցույց տալ տուգանվածներին։ Նրանք պատրաստ են տուգանքները վիճարկել ազգային դատարաններում, այնուհետև՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։