2021֊2022 ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Akhaltskha.net-ը այցելել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղ եւ ուսումնական տարին ամփոփելու նպատակով զրուցել է շրջանավարտների եւ դպրոցի տնօրենի հետ։

Այս տարի դպրոցն ունի 6 շրջանավարտ, որոնցից միակ աղջիկը՝ Ֆեոժենիան, պատրաստվում է կրթությունը շարունակել Վրաստանի բարձրագույն համալսարաններից մեկում, ցանկանաում է ապագայում իրավաբան դառնալ, աղջկա կարծիքով գյուղական համայնքում դպրոցը ավելին է եղել, քանի միայն կրթօջախը։

Լոմատուրցխի դպրոցի տնօրեն Հովհաննես Շորաղյանը նշում է, որ համավարակային սահմանափակումներից հետո հաջողությամբ են վերադրաձել դասասենյակներ դասապրոցեսի, նրա խոսքով կարողացել են հաղթահարել համավարակը եւ նույնիսկ վարակակիրներ չեն եղել դպրոցում։

Դպրոցի տնօրենը ցավով է նկատում, որ նախորդ տարի առաջին դասարանցի չեն ունեցել եւ այս տարի եւս նույն իրավիճակն է սպասվում, հպարտությամբ խոսում է դպրոցի շրջանավարտների եւ նրանց կրթական ձեռքբերումների մասին։ Նա շնորհակալություն է հայտնում պատկան մարմիններին կրթական հաստատությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ նշում է, որ իրենք էլ դպրոցի փոքր բյուջեից փորձում են հոգալ առկա խնդիրները, ինչպես օրինակ առաջիկայում կկարգավորեն գազաֆիկացման հարցը եւ շենքի ներսում ներքին հարդարման աշխատանքներ կիրականացնեն։

Դպրոցի մանկավարժները եւ տնօրինությունը հույս ունեն, որ ժամանակի ընթացքում սաները կվերադառնան հարազատ կրթօջախ եւ արդեն որպես մասնագետներ իրենց հմտությունները կփոխանցեն նոր սերնդին։