Կրակոցներ Ախալքալաքի կենտրոնում





Այսօր՝ մայիսի 9֊ի երեկոյան Ախալքալաքի կենտրոնում՝ Ազատության եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում հնչել են կրակոցներ, որի արդյունքում կա տուժող կամ տուժողներ։
Ըստ մեր ունեցած տեղեկության վիճաբանություն է սկսվել երիտասարդների միջեւ, ինչի արդյունքում հնչել է կրակոց, որի հետեւանքով կա տուժող՝ առնվազն մեկը։
Akhaltskha.net-ը  եղել է Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում, որտեղից պարզ է դարձել, որ տուժել է Խուլգումո գյուղի բնակիչը եւ այս պահին նրան վիրահատում են։
Պաշտոնական տեղեկատվություն առայժմ հայտնի չէ, դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները։

Latest posts by Sona Tonakanian (see all)