Կիևը պատրաստ է դուրս գալ Մոսկվայի հետ բանակցություններից, եթե Մարիուպոլում ուկրաինացի զինվորները զոհվեն՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, տեղեկացնում է ТАСС-ը։

«Եթե Ռուսաստանը սպանի մարդկանց, որոնց հնարավոր է փոխանակել կամ պարզապես ազատ արձակել, եթե վիրավորի զինվորական և քաղաքացիական անձանց կամ ոչնչացնի, չեմ կարծում, թե դրանից հետո մենք կարող ենք դիվանագիտական ​​բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»,- սպառնացել է Ուկրաինայի ղեկավարը։

Նա հավելել է, որ բանակցությունները համարում է ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորություն և ուկրաինական տարածքները վերադարձնելու միջոց։ Զելենսկին նշել է, որ դիվանագիտական ​​ուղիներով Ուկրաինան ցանկանում է ՌԴ զորքերը բերել փետրվարի 23-ի դրության։