Դավիթ Սերգեենկոյի խոսքով, շաբաթվա վերջին Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա

Դավիթ Սերգեենկոյի խոսքով, շաբաթվա վերջին Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա

Խորհրդարանական մեծամասնության անդամ Դավիթ Սերգեենկոյի խոսքով՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Ուկրաինա կմեկնի այս շաբաթվա վերջին։

«Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը երբեք չի մերժել, և, ընդհակառակը, Ուկրաինա մեկնելը մեր պարտավորությունն է։ Այսօր ևս մեկ աշատանքային հանդիպում ունեցանք, որտեղ մենք քննարկեցինք այս հարցը: Այժմ շփում կա ուկրաինական կողմի հետ և, ամենայն հավանականությամբ, պատվիրակությունը կմեկնի այս շաբաթվա վերջ՝ ուրբաթ կամ շաբաթ։ Եզրափակիչ հանդիպումը կլինի ժամը վեցին»,- ասել է Սերգեենկոն։

Սերգեենկոյի խոսքով՝ ինքը լինելու է պատվիրակության կազմում։

«Ես չեմ էլ կարող չլինել պատվիրակության կազմում։ Ի վերջո, ես Սերգեենկոն եմ»,- հավելել է Դավիթ Սերգեենկոն։

Վրաստանի առաջին ալիք