Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլյա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում։

Մինչ այժմ Դարչիաշվիլին զբաղեցնում էր կառավարության վարչակազմի ղեկավարի պաշտոնը։

Ինչ վերաբերում է Դավիթ Զալկալիանիին, ով մինչ այժմ զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, ապա նա կլինի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանը։