Բորժոմիում առաջացած հրդեհը մարելիս մահացավ ազգային պարկի անվտանգության բաժնի ղեկավարը

Բորժոմիում առաջացած հրդեհը մարելիս մահացավ  ազգային պարկի անվտանգության բաժնի ղեկավարը

Բորժոմի-Խարագուլուի ազգային զբոսայգում առաջացած հրդեհը մարելու ժամանակ մահացել է  բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության Բորժոմի-Խարագաուլյուլի ազգային պարկի անվտանգության բաժնի ղեկավար 43-ամյա Իվանե Կուպրաձեն: Հրդեհը մարելու պահին նրա վրա է ընկել ծառը:

Իվանե Կուպրաձեն Բորժոմի-Խարագաուլի ազգային զբոսայգում 2003 թվից էր աշխատում: Աշխատասիրության և ինքնանվիրվածության համար բազմիցս անգամ արժանացել էր շնորհակալագրերի:

ՆԳՆ-ի Բորժոմի տարածաշրջանային գրասենյակում  սկսվել է  հետաքննություն։