Ախալքալաքի շրջանի բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան Վրաստանի Փոթի քաղաքում կայացած մրցարշավում

Ախալքալաքի շրջանի բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան Վրաստանի Փոթի քաղաքում կայացած մրցարշավում

Մայիսի – 18-ից 20-ը Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի փոխչեմպիոն վաղամեռիկ Զուրաբ Սարսանիայի հիշատակին նվիրված միջազգային մրցարշավ 2006-2007 թթ. ծնված երեխաների միջև: Այս մրցարշավին մասնակցում էին  Ախալքալաքից  10 մարզիկ, ովքեր առաջին անգամ  բարձրացան  բռնցքամարտի ռինգ: Նրանք  հանդես եկան  հիանալի և գրանցեցին փայլուն հաղթանակներ:

Տասը մասնակիցներից յոթը զբաղեցրեցին պատվավոր տեղեր  և շրջանին բերեցին 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ախալքալաքի շրջանի  բռնցքամարտի թիմը առաջատար տեղ է զբաղեցնում Վրաստանում:

Առաջին պատվավոր տեղեր զբաղեցրեցին՝

Հայկ Թևանյանը – 50 կգ քաշային կարգում

Սամվել Ղազարյանը – 60 կգ քաշային կարգում

Երկրորդ տեղ զբաղեցրեցին՝

Ստեփան Զոփունյանը – 40 կգ քաշային կարգում

Վահան Ղռմաջյանը – 30 կգ քաշային կարգում

Երրորդ տեղ զբաղեցրեցին՝

Գրիշա Էլիզբարյանը- 28 կգ քաշային կարգում

Գրիշա Նահատակյանը – 40 կգ քաշային կարգում

Ժիրայր Սահարյանը – 32 կգ քաշային կարգում