Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու գործել

Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու գործել

Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու աշխատել։ Խմբի անդամները  արդեն անցկացրեցին իրենց առաջին աշխատանքային հանդիպումը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչությունում, որը ղեկավարում էր  տարածաշրջանի նահանգապետ Կախա Սամխարաձեն:

Վերոնշյալ խմբում ներկայացված են  մարզպետի  եւ քաղաքապետի տեղակալները, ինչպես նաև  մունիցիպալիտետի տնտեսական եւ տարածաշրջանային վարչությունների ղեկավարները։

Նրանք պատրաստվելու են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկային ռեսուրսների, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում  առկա ներուժի վերաբերյալ տեղեկություններ հայթայթել, որոնք մասնավորապես վերաբերվելու են տնտեսության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ուղղությունների զարգացմանը:

Տվյալների  որոնման եւ մշակման արդյունքում  սոցիալ-տնտեսական զարգացման  տեմպերի բարելավման համար որոշվելու է թե  որ ուղղությունն է հանդիսանում առաջնային եւ որ ասպարեզում առաջին հերթին պետք է սկսեն աշխատանքները։

Akhaltskha.Net