Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ի աջակցություն Հայաստանում իրականացվղ խաղաղ անհնազանդության ակցիայի ընդդեմ գործող իշխանությունների և խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության կիրառման դեմ վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:30-ին բողոքի ակցիա է հայտարարվել: Ակցիայի հրավերը տարածվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Ակցիայի կազմակերպիչները հորդորում են միանալ իրենց և Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ պահանջել բացառել ՀՀ մայրաքաղաք Երևանում խաղաղ ցուցարարների նկատմամբ ցանկացած բնույթի բռնություն: Նշված է ժամը և հասցեն՝ 16:30, Թեթելաշվիլի 4

Ի դեպ, նման պահանջով ակցիա անցկացվել է նաև այսօր՝ ապրիլի 22-ին նույն հասցեում՝ ժամեր շարունակ դեսպանատան շենքի դիմաց ցոցարարները վանկարկել են «Քայլ արա, մերժին Սերժին»: