Նինոծմինդայի շրջանում կայացավ հանդիպում կապված շրջանում գործող մանկապարտեզների հետ

Ապրիլի 3–ին Նինոծմինդայի քաղաքապետարանում կայացավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեց շրջանում գործող մանկապարտեզների գործունեությունը և առկա խնդիրները: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, իրավաբանական ծառայության պետ Անդրանիկ Քսպոյանը, Մշակույթի և Սպորտի ծառայության պետ Ժորա Սնխչյանը, Կրթության , մշակույթի և Հուշարձանների պահպանության բաժնի  պետ Լաուրա Վարժապետյանը, « Ծիծեռնակ» Մանկապարտեզի տնօրեն  Նարինե Գինոսյանը և գյուղերում գործող մանակապարտեզների վարչուհիները:

Ներկաներին Քաղաքապետը ներկայացրեց  առաջիկայում սպասվող ստուգումների և խոսեց վարչուհիների աշխատանքների և բացակայությունների մասին, որից հետո յուրաքանչյուր մանակապարտեզի պատասխանատու ներկայացրեց առկա խնդիրները և կատարվեցին մի շարք առաջարկություններ ու քննարկումներ:

Տեղական ինքնակառավարման մարմինները անում են հնարավորինս գործող մանկապարտեզներում  ավելի լավ պայմաններ ստեղծելու և մի շարք խնդիրներ լուծելու համար, որի մասին են վկայում  2013 թվականից մինչ օրս կատարված բազում վերանորոգումները և փոփոխությունները:

Մանկապարտեզային համակարգում այս տարի տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց շնորհիվ նախադպրոցական ուսուցումը պետք է ընթանա խաղերի և դիդակտիկ նյութերի միջոցով, իսկ  կրթադաստիարակչական աշխատանքները պետք է կատարվեն ժամանակակից մեթոդներով, որի համար հարկավոր է ոչ միայն դաստիարակների համապատասխան կրթությունը, այլև սրտացավ մոտեցումը և  աշխատանքի անմնացորդ նվիրումը:

Ներկայումս Նինոծմինդայի շրջանում գործում է ութ մանկապարտեզ, որոնց այս տարի կավելանա ևս երեքը ` քաղաքի թիվ երկրորդ, Դիլիֆ և Մեծ Արագյալ գյուղերի մանկապարտեզները:

Սերինե Յայլախանյան

Akhaltskha.Net