Նինոծմինդայի Շրջանում կայացավ ավագանու նախագահի և քարտուղարի ընտրություն

Նինոծմինդայի Շրջանում կայացավ ավագանու նախագահի և քարտուղարի ընտրություն

Նոյեմբորի 20-ին Նինոծմինդայի շրջանում կայացավ Սակրեբուլոյի առաջին նիստը, որի ժամանակ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը ներկայացրերց մեծամասնական և համամասնական պատգամավորներին։ Սակրեբուլոյի ամբողջ կազմում ընտրվել է  26 պատգամավոր։

Նախ կազմվեց մանդատային հանձնաժողով, որտեղ ներկայացվեց ամփոփիչ արձանագրությունների պատճենները՝ հաստատված տարածքային հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո ըստ կանոնակարգի աշխատանքները հանձնարարավեց ավագանու տարեց պատգամավորին՝ Վաղինակ Ղազարյանին։

Նիստի ժամանակ նախ կազմավորեցին մանդատային և հաշվիչ հանձնաժողովները՝ կազմված երեքական հոգուց։ Մանդատային հանձնաժողովի ժամանակավոր նախագահի պաշտոնում ընտրվեց Անդրանիկ Խաչատրյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Գրիորգի Շամիրյանը։

Բոլոր իրադարձություններն ըստ կանոնակարգի կատարելուց հետո՝ Սակրեբուլոյի նախագահի պաշտոնում առաջադրվեց Սմբատ Կյուրեղյանը։ Կատարվեց գաղտնի ընտրություն և 26 հոգուց 25 հոգին կողմ քվեարկեցին առաջադրված թեկնածուին։

Նինոծմինդայի Մունիցիպալիտետի ավագանու նախագահ ընտրվեց Սմբատ Կյուրեղյանը։ Իսկ նախագահի տեղակալ 25 կողմ և 1 դեմ ձայների արդյունքով ընտրվեց Կոնստանտին Վարդանյանը։

Հանդիպման վերջում պաշտոնական ելույթով հանդես եկավ ավագանու նորընտիր նախագահը և շնորհակալություն հայտնեց թե´ բնակիչներին և թե´ ավագանու անդամներին՝ խոստանալով առաջիկա չորս տարիներին արդյունավետ աշխատանք և ժողովրդի շահերից բխող բոլոր հարցերի լուծում:

Akhaltskha.net