Երեք անձ ձերբակալվել է պղնձե լարեր գողանալու մեղադրանքով

Երեք անձ ձերբակալվել է պղնձե լարեր գողանալու մեղադրանքով

Ներքին Գործերի Նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության Նինոծմինդային շրջանային բաժնի և Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Ծալկայի շրջանային բաժնի աշխատակիցները համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Ծալկայում կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1990 թվին ծնված Ի. Բ.-ին,  1992 թվին ծնված Զ. Տ.-ին և 1990 թվին ծնված Գ. Գ.-ին:

Հետաքննությունը պարզել է, որ Մառաբդա-Կարծախ «Նինոծմինդա» երկաթուղային կայարանում պղնձյա կոնտակտային լարեր են  գողացել, որի հետևանքով „ATEF GEORGIA“ ընկերությանը 324 լարիի վնաս են հասցրել:

Իրավապահները երեք մեղադրյալին ձերբակալել են Ծալկայի մոտ: Ոստիկանները մեղադրյալների ավտոմեքենան զննելիս գտել են գողացած լարերը: Կասկածյալները ճանաչել են կատարած հանցանքը: Հետաքննությունը ընթանում է՝ նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից կատարված գողության փաստի առնչությամբ:

Akhaltskha.Net