Վրաստանի սահմանակետին անօրինական ապրանք ներկրելու մեղադրանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության եւ մաքսային վարչության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով Սադախլոյի սահմանակետից անօրինական կերպով մտադրվում էր Վրաստան ներկրել մեծ քանակությամբ ապրանք:

Տվյալ անձը սառնարանային բեռնատարով, մաքսային հսկողությունից գաղտնի, Հայաստանից Վրաստան ներկրում էր մեծ քանակությամբ կենդանի խեցգետին եւ ապխտած ձուկ:

Սահմանում ներկայացված փաստաթղթերի համապատասխան՝ Հայաստանի քաղաքացին մրգի տարբեր տեսականիի տարանցում պիտի  իրականացներ, սակայն զննումից հետո հայտնի դարձավ, որ բացի մրգից բեռնատար մեքենայում կար նաև 10339 կգ կենդանի ծովախեցգետին և 1 110 կգ ապխտած ձուկ:

Քննչական բաժնի աշխատակիցների կողմից առգրավված ապրանքի մաքսային արժեքը կազմում է 35 310 լարի:

Գործի վերաբերյալ ընթանում է հետաքննություն Վրաստանի  քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որի համաձայն մեղադրյալը պատժվում է ազատազրկմամբ 5 – ից 7 տարի ժամկետով:

Աղբյուր՝Akhaltskha.net