«Պիտի կերտենք նոր Արշալույս» խորագրով մրցույթ Ախալքալաքում

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Վրաստանի ՀՕՄ ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում-մրցույթ՝ Պիտի կերտենք նոր Արշալույս խորագրով: Մրցույթին մասակից երեք թիմերը՝ Կարին, Գուգարք և Հայք համապատասխանաբար ներկայացնում էին Ախալցխայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոները: Ընտրված էր թեմամ էր Հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիների, մասնավորապես Վանի նահանգում, և մեծն բանաստեղծ Վահան Տերյանի անչափ կարևոր գործնեությունը տվյալ ժամանակահատվածում: Միջոցառման պատվավոր հյուրն էր Մեծն Տերյանի ծոռ հայտնի տերյանագետ Գևորգ Էմին-Տերյանը, ով նույնպես Ախալքալաքի ու Նինոծմինդայի վաստակավոր մանկավարժների հետ միասին ստանձնեց ժյուրիի պատասխանատու պաշտոնը:

Բացման խոսքով հանդես էկավ Վրաստանի ՀՕՄ-ի վարչության ատենապետուհի Կարինե Թադևոսյանը` իր երախտիքն ու գնահատականը բերելով բոլոր հյուրերին, աջակիցներին, երեք կենտրոնների տնօրեններին, և Հայոց պատմության խմբակները ղեկավարող ուսուցիչներին:
Որից հետո իր օրհնության խոսքով բոլորին ողջունեց Ախալքալաքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Արժանապատիվ Տեր Հայրը մասնավորապես կարևորեց նմանատիպ միջոցառումներ դերը, որոնց շնորհիվ մեր դպրոցականներն ավելի խորն են ուսումնասիրում սեփական ազգի պատմությունն ու մշակույթը, առողջ մրցակցության ոգի է ձևավորվում, և ամենակարևորը՝ միմյանց ճանաչում ու ընկերանում են Ջավախքի տարբեր շրջաններում ապրող պատանիները:


Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան