Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարը Քութայիսիում
Մայիսի երեքից մինչև Մայիսի հինգը Քութայիսիի մարզական դահլիճում կայացավ Միջազգային մրցաշար։Միջոցառումը կրում էր Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն երիտասարդների մեջ Ակակի Կակաուրիձեի անունը։ 7-րդ Միջազգային մրցաշարին մասնակցում էին հինգ պետությունների լավագույն մարզիկները ։
Մրցաշարի մասնակից պետություններն էին Վրաստանը , Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց 69 կգ քաշային կարգում պայքարող մարզիկը, իսկ Վրաստանի թիմից չորս մարզիկ հաղթեց, և զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը հետևյալ քաշային կարգերում՝ 49 կգ , 64 կգ , 81կգ և 91 կգ։
Վրաստանը ներկայացնող և առաջին տեղ զբաղեցնող մարզիկը 91 կգ քաշային կարգում Ախալքալաքցի մարզիկ Արտյոմ Յորդանյանն է, ով եզրափակիչ փուլում նոկաուտի ենթարկելով հաղթեց Ադրբեջանցի մարզիկին։ Հիմա արդեն Արտյոմը պատրաստվում է մասնակցելու հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Akhaltskha.net