Ախալքալաքի ճոճվող կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր. մանրամասներ (Ֆոտո)
Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող «Թումասի» ճոճվող կամրջի տակ այսօր՝ մայիսի 29-ին, մահացած հայտնաբերված աղջիկը Կուլիկամ գյուղի 20-ամյա բնակիչ էր, սակայն, ժամանակավորապես ապրում էր Ախալքալաքում: 20-ամյա Ա. Ուզունյանը 3 օր որոնվում էր ոստիկանների կողմից՝ որպես անհետ կորած: Աղջկա դին այսօր կամրջի տակ հայտնաբերել են ձկնորսները:
20-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են:
Նրա դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:
news.am