Վրաստանի քաղաքացիների համար իրականություն դարձավ առանց վիզայի ճանապարհորդելը Եվրոմիության երկրներ

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները Եվրոմիության Շենգենյան երկրները կարող են ճանապարհորդել առանց վիզայի: Կենսաչափական անձնագրեր ունեցող վրաստանի քաղաքացիները, Շենգենյան գոտու երկրներում առանց վիզայի կարող են գտնվել  առավելագույնը 180 օրվա ընթացքում 90 օր: Առանց վիզայի ռեժիմը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ տեղաշարժվել Շենգենյան գոտում, որը ներառում է 22 ԵՄ անդամ երկրներ, Եվրոմիության 4 ոչ անդամ երկիր և  Շենգենյան 4  թեկնածու երկրներ:

Շենգենյան երկրներն են՝ Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Չեխիան:

Ոչ անդամ երկրներն են՝  Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Նորվեգիան եւ Շվեյցարիան:

Թեկնածու երկրներն են՝  Բուլղարիան, Կիպրոսը, Ռումինիան  և Խորվաթիան:

Եվրոմիության 2 անդամ երկրներում պահպանվում  է  վիզայի ռեժիմը,  սրանք են Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան:

Վրաստան-ԵՄ բանակցությունները վիզայի ազատականացման  հարցերով սկսվել էին դեռ  2012 թվի հունիսի 4-ին: 2013 թվականի փետրվարի 25-ին էլ Վրաստանի կառավարությունը վիզայի ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը հանձնեց Եվրոմիությանը: Այդ ծրագրում ներառվում էր այն պահանջները, որը վրացական  կողմը պիտի իրականացներ նշված ժամկետում: 2015 թվականի դեկտեմբեր ամսին Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատեց այն ծրագիրը, որը իրականացրել էր Վրաստանի կառավարությունը իր վրա վերցնելով  մեծ պատասխանատվություն: