«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում Ախալցխայում

«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում տեղի ունեցավ մարտի 25-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները զրուցեցին Հարավային կովկասում սառեցված հակամարտությունների թեմայի շուրջ: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Հանդիպման հատուկ հյուրն էր Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլիի, ով զրուցեց ներկա և հնարավոր կոնֆլիկտների մասին: Նրա կարծիքով բնակչությունը պահանջ ունի քննարկելու կուտակված բարդ թեմաները, այդ իսկ պատճառով անհարաժեշտ է անցկացնել այս տեսակի հանդիպումներ: «Պետությունը կազմվում է շրջաններից և այսպես պիտի լինի զարգացած երկրներում»,-նշում է  նախկին նախարարը:

«Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այսօր  գտնվում եմ Սամցխե-Ջավախքի վարչական կենտրոն Ախալցխա քաղաքում: Իհարկե ես ունեմ այսօրվա քննարկվող հարցերի շուրջ մեծ փորձ, որը գալիս է իմ նախկին աշխատանքից կառավարությունում: Ուզում եմ կիսվել իմ գիտելիքներով հասարակության հետ:  Տեղական ինտելեկտուալ ուժերը միշտ պիտի լինեն տեղեկացված»,-ասում է քաղաքագետ Պաատա Զաքարեաշավիլին:

«Այս ամեն հարցում, մեծ դեր է խաղում տեղական մեդեան: Հիմնականում այս հանդիպումների թեման է տարածաշրջանների անվտանգությունը: Այդ թեման միշտ անհանգստացնում է մեր հասարակությանը, իհարկե ներկա իրավիճակից ելնելով:  Բոլորս լավ տեղեկացված պետք է  լինենք թե ինչ է կատարվում տարբեր տարածաշրջաններում, որ հետագայում կարողանանք կանխել խնդիրները, քննարկելով և ճիշտ որոշում կայացնելով», -ասում է մեդիափորձագետ  Բեքա Բաջելիձեն:

Հանդիպման հիմնական թեման դարձավ աբխազական և հարավօսական  հակամարտությունը: Հակամարտությունների լուծման հետաքրքիր տեսակետ հայտնեց փորձագետ Պաատա Զաքարեաշավիլին, որը խնդրեց իր մտքերը չհրապարակել մամուլում, ավելորդ շահարկումներից խուսափելու համար: Սակայն հարկ է ավելացնել, որ նրա մոտեցումները բավականին հետաքրքրի էին եւ իրագործման դեպքում կարող են լուծում տալ նաեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում առկա խնդիրներին: «Ադրբեջանը ունի նավթադոլարներ, Հայաստանը հզոր սփյուռք: Մենք պետք է ունենանք ուժեղ ժողովրդավարություն: Նավթը մի օր կարող է պրծնել, իսկ ժողովրդավարական բարեփոխումները մշտական զարգացման պրոցես են պահանջում ու դա է մեր երկրի առաջընթացի ճանապարհը»,-ասում է Պաատա Զաքարեաշավիլին:

Հանդիպմանը մասնակցում էին ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչներ եւ լրագրողները: Նման հանդիպում է  անցկացվել նաև Մարնեուլիում:

Աղբյուր՝ Akhaltskha.net