Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս չորս կարիքավոր ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս չորս կարիքավոր ընտանիքի

Փետրվարի 18-ին Ախալցխայի Հոգևոր Տեսուչ Հոգշ. Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք. Ախալցխայի փ. Թամարաշվիլի 41 հասցեում բնակվող Կոպաձե Քիշոի ընտանիքին։ Չորս հոգուց բաղկացած ընտանիքի հայրը անկողնային հիվանդ է և 11 տարի է ինչ զրկված է տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ է։ Այս ընտանիքը գոյատևում է թոշակի գումարով։

Նույն օրը Ախալցխայի Հոգևոր Տեսուչությունը այցելեց նաև ք. Ախալցխայի փ. Խանցթելի 22 հասցեում բնակվող Ղարիբյան Արշավիրի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքի հայրը՝ Արշավիրը 20 տարի է զրկված է տեսողությունից, 2-րդ կարգի հաշմանդամ է։ Այս ընտանիքը իրենց կարիքները փորձում է հոգալ տան տատիկի թոշակի և հաշմանդամության նպաստի գումարով։

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հաջորդ օրը այցելեց ք․ Վալե (второй шахта) կոչվող շրջանում, Գագարինի 13 հասցեում բնակվող Մարիամ Սահակյանի ընտանիքին։ Երեք հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր կացության մեջ։ Ընտանիքի հայրը երկար տարիներ է ինչ մահացել է։ «Հիվանդության պատճառով չեմ կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի գումարով հնարավոր չէ ապրել: Ուրախ եմ, որ եկեղեցին մեր կողքին է և պատրաստակամորեն ու սիրով ձեռք մեկնեց նաև մեզ»,- ասաց Մարիամը։

Նույն օրը սննդամթերք տրամադրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որը բնակվում է ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, Ակակի Ծերեթելի 18 հասցեում բնակվող Գոզալիշվիլի Լամզիրայի ընտանիքին։ Տիկին Լամզիրան իր գոհունակությունը հայտնեց Հոգևոր Տեսչությանը՝ իր ընտանիքի հանդեպ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար:

Աղբյուր՝Akhaltskha.net