1905 Թ. ՄԱՐՏ. ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՅԵՐԻՆ

Ժողովուրդի յուզված մտքերը՝ Բագուի և Երևանի եղբայրադաւ աղէտների առիթով, թէ՛ եկեղեցիներում և թէ՛ ամենուրեք խաղաղացնելուց յետոյ և մերովտանն զգալի կացուցանելով ամենքին երկրի կուլտուրականութեան և համերաշխ կացութեան սպառնացող զարհուրելի, դժոխըմբեր ապագան, մայր եկեղեցուս բեմից հրաւիրեցի աղքատիկ, բարի քաղաքայնոցս ուշադրութեամբ՝ մարդասիրաբար կարեկցելու դաւադիր եղեռնագործութեամբ նահատակվածների սևաբաղդ ընտանիքներին: Ս. պատարագից անմիջապէս յետոյ զգացված բազմութիւնը լցվում է յաջորդարանի դահլիճը, և իսկոյն տեղիս առաջաւորներից մեծ. պ. Գրիգոր Չաթալբաշեան առաջանալով յայտնում է ընդհանուրի բուռն ցանկութիւնն առ ժամայն նուաստութեանս նախագահութեամբ կատարուած տեսնելու այդ սուրբ գործը, և իսկոյն ևեթ իւրաքանչիւրը շտապում է դնելու սեղանիս վրա իր եղբայրանւէր պատարագը: Ի դէպ, կազմում եմ արձանագրութիւն և ստանում նուիրադրամները: Բացակաների և ցանկացող օտարազգիների համար՝ միաձայն ընտրվում են պ. պ. Միսակ Մուրադեանց և Աբրահամ Անիսոնեանց, իսկ քահանաներից, որպէս աջակից հայր Աբրահամ քահանայ Ղազազեան, որոնք պաշտօնապէս նշանակվելով մեր կողմից, սիրով կատարում են իրանց ստանձնած պարտականութիւնը, հասցնելով նուիրած փողերի քանակը եօթն հարիւր յիսուն և վեց րուբլի քսան և հինգ կոպէկի (756ր. 25կ.), սոյն գումարից բառնալով փոխադրական ծախսը՝ մնացեալ 755ր. 25կ., ահաւասիկ սոյն ներփակեայ № 182, 1-ն մարտի տարւոյս փոխադրական թղթով առաքում եմ արգոյ խմբագրութեանդ անունով՝ խնդրելով բարեհաճել յանձնելու սրբազան առաջնորդի նախագահութեամբ կազմված և Նորին Սրբութիւնից հաստատված յանձնաժողովի տնօրինութեան. նախապէս բառնալով սոյն գումարից հարիւր և յիսուն րուբլի ի նպաստ արկածեալներին Երևանայ, առաքելով ի բարեհաճ տնօրէնութիւն տէր թեմակալ առաջնորդ հայր Կարապետ վարդապետի, Երևան:
Մեծայոյս եմ, որ կը բարեհաճէք ասպնջակելու <Մշակի> էջերում երկտողիս հետ սոյն ներփակեայ անուանացուցակը նուիրատու անձերի: Ի դէպ՝ պարտք եմ համարում յարգանօք յիշեցնելու, որ տեղիս հայ հասարակութեան կողմից նախապէս ուղարկված է հարիւր րուբլուց աւելի՝ այլ և այլ թերթերի խմբագրութեանց, որպէս և Մշակիդ՝ այս նպատակաւ:
Առաջնորդական փոխանորդ Ախալցխայի՝ Սիօն վարդ. Տէր-Մանուէլեանց
Կ. Մարուքեան 50ր., Ե. Օրբելեան 20ր., Գ. Չաթալբաշեան 10ր., Գ. Բուդաղեան 10ր., Ստ. Բաղչինեան 10ր., Տ. Ստեփանեան 25ր., եղբայրք Գասպար և Մելքոն Գասպարեան 10ր., Մ. Մուրադեան 15ր., Մ. Կանցեան 10ր., Վ. Աղաջանեան 25ր., Յ. Հայրապետեան 10ր., Ա. Մանուկեան 5ր., Ս. Ղալիօնճեան 2ր., Ա. Անիսօնեան 2ր., Մ. Թամբաշեան 2ր., Ս. Ազնաուրեան 2ր., Պ. Մակարեան 2ր., Վ. Մնացականեան 3ր., Խ. Սաֆարեան 50կ., Գ. Վարդապետեան 1ր., Ս. Տախմախճեան 50կ., Դ. Յովակիմեան 50կ., Մ. Վանիկեան 1ր. 50կ., Ա. Խաղաղորդեան 1ր., Ս. Բարսեղեան 5ր., Ն. Վարդանեան 50կ., Վ. Կանցեան 1ր., Յ. Իգիթխանեան 1ր., Պ. Պալեան 50կ., Ե. Մնացականեան 1ր., Ս. Գայֆէճեան 2ր., Յ. Սիլէյտարեան 50կ., Ս. Սվախճեան 50կ., Մ. Պետրոսեան 50կ., Յ. Սաղոյեան 1ր., Ս. Աւետիսեան 60կ., Գ. Ղազազպաշեան 50կ., Մ. Իսըտճեան 50կ., Ս. Քաթանճեան 50կ., Պ. Յակովբեան 1ր., Մ. Սաղաթէլեան 2ր., Վ. Գուգարեցի 1ր., Խ. Ասմարեան 2ր., Աբրահամ քահ. Ղազազեան 5ր., Մ. Ղալամքարեան 3ր., Կ. Բոզոյեան 1ր., Յ. Սիրունեան 1ր., Գ. Թուշիկեան 50կ., Մ. Պուլանեան 1ր., Ա. Մինասեան 5ր., Մ. Անճելեան 1ր., Գ. Չիլ-Ակովբեան 1ր., Յ. Ճարակեան 10ր., Կարապետ քահ. Տէր-Մարտիրոսեան 1ր., Ներսէս քահ. Համբարձումեան 1ր., Պ. Խօճևանօվ 3ր., Յ. Ղազարոսեան 5ր., բժ. Յ. Այվազեան 5ր., Յ. Մովսիսեան 10ր., Կ. Մնացականեան 1ր., Ս. Սաղաթէլեան 3ր., Մ. Ճզմաճեան 5ր., Մ. Թոփչեան 3ր., Վ. Ղիլիչեան 2ր., Գ. Քուփալեան 25ր., Յ. Կարապետեան 1ր., Խ. Ղասապաշեան 1ր., Գ. Սիլէյտարեան 1ր., Յ. Քիւրքչիբաշեան 5ր., Ա. Պետրոսեան 1ր., Ս. Ասմարեան 1ր., Յ. Պետրոսեան 10ր., Կ. Նալբանդեան 5ր., Թ. Զադայեան 1ր., Ի. Սարեան 1ր., Խ. Ղազարոսեան 1ր., Կ. Անիսօնեան 3ր., մհ. Յակովբ Աղանեան 1ր., Կ. Բաղդասարեան 3ր., Կ. Վանցեան 2ր., Ա. Ասլանեան 1ր., Վ. Բէնկլեան 1ր., Ա. Մելքոնեան 10ր., Մ. Զօռպայեան 3ր., Խ. Չթչեան 1ր., Ս. Սապօնճեան 1ր., Մ. Չերքեզեան 1ր., Հ. Տառախճեան 50կ., Հ. Տատալլայեան 1ր., Մ. Պօյաճեան 50կ., Բ. Կարապետեան 5ր., Բ. Կօնստանտինօվ 1ր., եղբայրք Վիրապեան 5ր., Իսա-բէկ Ադհառսկի 1ր., Յ. Չիլինկարեան 3ր., Զ. Սարարտարեան 1ր., Խ. Մեծատուրեան 1ր., Մ. Օրլօվսկեան 2ր., Ա. Սիմօնեան 2ր., Վ. Վարդանեան 1ր., Տ. Մէյթարճեան 2ր., Բ. Ալբերդեան 2ր., Ն. Իգիթխանեան 1ր., Յ. Մէյթարճեան 5ր., Ա. Յակոբջանեան 2ր., Գ. Չարչեան 1ր., Տ. Աբրահամեան 2ր., Հ. Ծիրացեան և Վ. Սաղաթէլեան 3ր., Յ. Տէր-Մովսիսեան 1ր., Ղ. Ալի-Էֆէնդի 1ր., Ս. Ադանեան 1ր., Խ. Քոսայեան 5ր., Խ. Ասմարեան 1ր., Ա. Բօդգուրսկի 5ր., Գ. Մոսէսեան 5ր., ոմն 3ր., Լազարեվ 2ր., Իվանօվ 20կ., Տ. Մայսուրադզէ 20կ., Բուտենկօ 50կ., Պիլին 15կ., Մ. Գրիգորեան 50կ., Մ Ժամկոչեան 1ր., Ա. Մայսուրադզէ 2ր., Ա. Ալբերդեան 3ր., Մ. Հուլարտեան 1ր., Բէթանօվ 1ր., Գ. Զաալով 50կ., Վ. Պետրոսեան 1ր., Ֆ. Խոճևանօվ 1ր., Լ. Ֆիրալօվ 50կ., Պ. Պավլօվ 3ր., Յ. Յակովբեանց 2ր., Մարուքեան 5ր., Ս. Բայբուրդցեան 1ր., Մ. Դաւթեան 1ր., Մուրավև 1ր., Վօլտիր 1ր., Դօկօխիա 1ր., Մ. Աղանբէկեան 5ր., Բ. Անիսօնեան 1ր. 50կ., Կ. Տրդատեան 3ր., Վ. Շտամանէթեան 1ր. 50կ., Տ. Տրդատեան 1ր., Վ. Յարութիւնեան 1ր., Մ. Ֆարմանեան 1ր., Տ. Ֆարմանեան 2ր., Յ. Դօշօյեան 50կ., Գ. Կարավարիչեան 40կ., Յ. Չթչեան 50կ., եղբայրք Մէյթարճեան 50կ., Վ. Սարգսեան 2ր., Դօլկօլէնկօ 3ր., Մ. Բուդաղեան 2ր., Ս. Աբէլեան 3ր., Կ. Սարաֆեան 1ր., Վ. Քոսայեան 5ր., Յ. Քոսայեան 2ր., Ս. Սարաֆեան 3ր., Տ. Դանալանեան 5ր., Խ. Բաղդասարեան 1ր., Գ. Գորին 10կ., Չարըխչի համքարից 20ր., Զինաիդա Ադաբ. Քոպլիանսկայա 25կ., Ս. Վասիլի Գանռէկէլօվ 3ր., Ռ. Պօզոյեան 5ր., Գ. Մարքուփճեան 1ր., Ս. Աբոյեան 3ր., Մ. Ասլանեան 2ր., Գէորգ քահ. Սիսակեան 2ր., Կ. Ֆիլիճօվ 5ր., Ն. Մոգոզեան 3ր., Յ. Մանուկեան 1ր., Բ. Բէժանեան 50կ., Վ. Չիլինկարեան, Յ. Չիֆտազարեան, Թ. Մարկոսեան, Ս. Մայսուրադզէ, Վ. Սուգասեան, 1-ական ր., Ն. Քիւրքճեան 10ր., Եակօվ Բայբուրդսկի 2ր., Մրգավաճառների համքարից 20ր. 60կ., Ս. Օլէվսկի 10ր., Հացթուխների համքարից 4ր. 15կ., Պ. Մեղաւորեան 1ր., եղբայրք Աւետիսեան 2ր., Կառապանների համքարից 25ր., Հիւսների համքարից 23ր. 55կ., Գինեվաճառներից – Ա. Սաղաթէլեան 3ր., Մ. Ծատուրեան 3ր., Տ. Ելբէկեան 1ր., Հ. Խօջայեան 2ր., Լ. Մախաթճեան 50կ., Յ. Խօճիկեան 50կ., Մ. Սիրունեան 2ր., Յ. Պուլղուրեան 2ր., Յ. Անիսօնեան 2ր., Յ. Յարութիւնեան 50կ., Ա.. Մատինեան 30կ., Ե. Համպարեան 1ր., Մ. Նահապետեան 50կ., Յ. Սրապեան 3ր., Ս. Պօյաճեան 1ր., Յ. Պետրոսեան 30կ., Տ. Քրդեան 2ր., Ս. Յարութիւնեան 50կ., Յ. Քոսեան 2ր., Ա. Թաթուլեան 1ր., Կ. Խաչկավանքցեան 30կ., գումարն է 756ր. 25կ.:
<Մշակ>, 1905թ., № 39, 6 մարտի:
Արմեն Ասատրյան
պատմաբան