1893 Թ. ՄԱՅԻՍ, ԱԽԱԼՑԽԱ, ԳԱՍՊԱՐ ԱՂԱՅԻ ԿՏԱԿԸ

Մօտերքս վախճանուեց տեղացի Գասպար աղա Մելքոնեանը: Հանգուցեալը դեռ իւր կենդանութեան ժամանակ կտակել էր 900 ռուբլի բարեգործական նպատակով: Յիշեալ գումարից 200 ռուբլի կտակուած է – Գէորգեան ճեմարանին, 200ռ. – Բարեգործական ընկերութեան տեղիս բաժնին, 200ռ. – Ախալցխայի դպրոցներին և 100ռ. – քաղաքիս աղքատներին: Բացի յիշեալ գումարից հանգուցեալը նուիրել է տեղւոյս գրադարան-ընթերցարանին բաւական թուով գրքեր:
Այս երկու օրս էլ վախճանուեց մահտեսի Յովհաննէս Գասպարեանը: Հանգուցեալի ժառանգները իրանց հօր յիշատակին նուիրեցին 100ռ. – Բարեգործական ընկերութեան տեղիս բաժնին և 100ռ. – քաղաքիս աղքատներին: Բացի այս խոստացել են 20 չքաւոր աշակերտների և աշակերտուհիների համար շորեր առնել։
«Արձագանք», 1893, № 55, 16 մայիսի:
Արմեն Ասատրյան
պատմաբան