Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
		16.08.2022 . Տարածաշրջան


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Երևանում տեղի ունեցած ցնցող պայթյունի կապակցությամբ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքներին, որոնք կորցրին իրենց սիրելի մարդկանց: Ուժ և տոկունություն եմ մաղթում արտակարգ ծառայությունների աշխատակիցներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին՝ աջակցություն հայտնելով Հայաստանի ժողովրդին։