«Աջակցություն գյուղին» ծրագրի  աշխատանքները  Ախալքալաքի մունիցիպալիտետում
		11.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք


Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի  աշխատանքները։
Ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղի ընդհանուր հատկացվել է 922 հազար լարի։
Քաղաքապետարանը արդեն հայտարարել է էլեկտրոնային մրցույթները՝ բացառությամբ Բարալեթ և Մերենիա գյուղերի։ Այս գյուղերում ցանկանում են փոխել նախորոք ընտրված նախագծերը։

«Աջակցություն գյուղին» ծրագրի ընդհանուր աշխատանքների մասին Ախալքալաքի քաղաքապետարանի գնումների ծառայության բաժնի պետ Ռոզա Յորդանյանի նշում է.

«Յուրաքանչյուր գյուղ ինքն է ընտրում թե գյուղում որ ծրագրի իրականացումն է առաջնահերթ։Մեր շրջանի գյուղերը ամենաշատ նախապատվությունը տվել են սպորտային ենթակառուցվածքների վերանորոգման, մարզագույքի ձեռքբերման, խմելու ջրի վերանորոգման, ոռոգման համակարգի, և այլ նախագծերի»։

Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենաքիչ գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Նաև կան գյուղեր, որոնք ստացել են 12 000 կամ 16 000 լարի։
Գումարը տրվում է ըստ բնակչության թվի։
Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։