Վիճահարույց մանկապարտեզի աշխատանքները դարձյալ չեն ավարտվել
		05.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք


Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում 2021թվականի Ապրիլ ամսից կառուցվում է մանկապարտեզ։ Նախակրթարանի շինաշխատանքները ըստ նախնական պայմանագրի պետք է ավարտին հասցվեր անցած տարվա Դեկտեմբերին։ Հանձնառուն  «Նիկա»  ընկերությունն է, որը մանկապարտեզի կառուցման էլեկտրոնային մրցույթը  շահել է 2020թ.-ին: Շենքը պետք է հանձնվեր 2021 թվականի վերջին։ 2020 թվականին տեղական բյուջեով մանկապարտեզի կառուցման համար հատկացվել էր 400 000 լարի, իսկ 2021 թվականին՝ 633 736 լարի, ընդհանուր գումարը կազմում է 1 033 736 լարի։ Ընկերությունը տենդերը շահել է 1 017 000 լարիի չափով։

2021 թվականի նոյեմբերից ընկերությունը դադարեցրել էր աշխատանքը, ինչի պատճառով տուգանվել է 15 000 լարիով։

Այսօր նորից շարունակվում է աշխատանքները, չնայած վերջին տենդերի վերջնաժամկետը արդեն ավարտվել է, աշխատակիցները նշում են՝ մի քանի օրից կավարտեն կոսմետիկ վերանորոգումը եւ կմնա նախակրթարանի բակի բարեկարգման աշխատնքները։

Հիշեցնենք, որ տուգանք ստանալուց հետո շինարարական կազմակերպությունը ստացել էր նոր ժամանակացույց, ըստ որի աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2022 թվականի հունիսի վերջ։ Մենք այցելեցինք մանկապարտեզ օգոստոսի 3֊ին, իսկ աշխատանքները դեռ անավարտ էին։