Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը խորհրդարանն ուղարկել է Գերագույն դատարան
		03.11.2022 . Արցախ


30 «կողմ» ձայնով Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը խորհրդարանն ուղարկել է Գերագույն դատարան:

Առաջարկվում է մայր օրենքում փոփոխություններ կատարելու լիազորություն տալ նաև Արցախի խորհրդարանին:

Եթե Սահմանադրության փոփոխության նախագիծը Գերագույն դատարանը հակասահմանադրական չճանաչի, ապա կսահմանվի համաժողովրդական հանրաքվեի օր: