Ախալքալաքի մարզական համալիրի սաները Մեստիայից հաղթանակներով են վերադարձել 01.08.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

հուլիսի 29-31֊ը Մեստիայում տեղի ունեցավ Գիորգի Նականիի և Գիա Ծերեդիանիի հիշատակին նվիրված բռնցքամարտի երիտասարդական առաջնություն, որին մասնակցեցին Ախալքալաքի մարզական համալիրի 5 սան, նրանցից 3 մարզիկ վերադարձել են ոսկե, աիծաթե եւ բրոնզե մեդալներով:
Արդյունքներ՝
I հորիզոնական՝ Ժիրայր Սահարյան (50 կգ քաշային կարգ), մարզիչն է Գագիկ Էլիզբարյանը,
II հորիզոնական՝ Սամվել Ղազարյան (80կգ քաշային կարգ), մարզիչն է Վենետիկ Ղազարյանը
III հորիզոնական՝ Վենետիկ Զանդարյան (70 կգ քաշային կարգ), մարզիչն է Արթուր Էլիզբարյանը:
Առաջնությանը մասնակցում էին մարզիկներ Հայսատնից եւ Վրաստանի տարբեր մարզերից։